Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Բուրավետ կալիզիա, Ոսկե բեղ

Բուրավետ կալիզիա, Ոսկե բեղ

Ժողովրդին հայտնի ոսկյա բեղի բուսաբանական անվանումը բուրավետ կալիզիա է: Այն պատկանում է կոմմելինյան (Commelinaceae) ընտանիքին: Կալիզիան 12 տեսակ ունի և աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում ու Մեքսիկայում: Սակայն հայտնի է մեկ տեսակը ` բուրավետ կալիզիան (Callisia fragrans): Այս բույսը նորաձև է ХIХ դարից` անմիջապես հայտնաբերումից հետո:

Այնուհետև կալիզիային մոռացան, իսկ հիմա սկսեցին բազմացնել ոչ որպես վայրի բույս, այլ որպես դեղաբույս (ի միջի այլոց ոչ միայն մեզ մոտ, այլև արևմուտքում):

Բնության մեջ դա լեռների լանջերով և հատումներով սողացող բույս է, արմատակալում է ժայռերի հանգույցների մեջ, հասնում է ավելի քան 2 մետրի: Ոսկե բեղ են անվանում երկար շյուղերի շնորհիվ, որոնք դուրս են գալիս տերևների արանքից, ինչպես գետնամորու բեղերը, և արմատակալում են: Այդ “բեղերի” երկարոթյունը հասնում է մինչև 1 մետրի, նրանք մերկ են , կարմրա-շագանակագույն, երկար միջնհանգույցներով և ծայրերին տերևների ոչ մեծ վարդակներով (սովորաբար համարվում է, որ բուժման համար գործածելի են այն շյուղերը, որոնք ունեն 9 միջնհանգույցից ոչ պակաս):

ոշոր, մինչև 30սմ, համարյա գծով իրար փոխարինող և ցողունը գրկող տերևները զարգանում են միայն արմատակալումից հետո : Տերևը մասերի բաժանելիս ձգվում են կաուչուկի բարակ թելեր: Այս բույսի ցողունը չնայած երկար է, բայց չի կարող ուղղահայաց կանգնել, այդ պատճառով բնակարանում նրա համար հենարան է հարկավոր: Ծաղիկները, որոնք բնակարաններում հազվադեպ են լինում, դուրս են գալիս տերևների խոռոչից` երկար ցողունի վրա փնջիկներով շարված: Ամեն մի ծաղիկ ունի երեք սպիտակ, վարդագույն կամ կապույտ թերթիկ: Չնայած ծաղիկները անշուք են, բայց նրանք գրավում են իրենց սուր և հաճելի բույրով, որը նման է գեացինտի հոտին:


Մի քանի անգամ այս բույսի անունը փոխել են: Առաջին նկարագությունը եղել է 1840 թ.որպես Spironema fragrans, հետո նրան անվանափոխեցին Rectanthera fragrans: Ժամանակակից անվանումը կալիզեան է (հունական Καλός — գեղեցիկ, Λις — շուշան – «գեղեցիկ շուշան»), այդ անունը նա ստացել է միայն 1942 թ., ամերիկացի R. E. Woodson-ից: 1978 թ. Կիևում հրատարակվել է “Տնային բույսեր և դեկորատիվ թփեր” գիրքը, որտեղ թույլ էին տվել սխալ`անվանելով կալիզեային դիխորազանդրա: Dichorisandra thirsiflora — դիխորազանդրա վրցնածաղիկ, չնայած նա կալիզեայի մոտիկ ազգականն է, բայց բոլորովին ուրիշ բույս է և հազվադեպ է հանդիպում պատուհանների վրա:


Ոսկե բեղի, որպես դեղաբույսի տարածման գործում իր մեծ ներդրումն ունի Վլադիմիր Օգարկովը, որը համարյա 30տարի այն օգտագործել է իր պրակտիկայում մինչև առաջին հոդվածը գրելը, որը տպվեց 2000թ. “Առողջ ապրելակերպ” թերթում: Հետո հետևեցին այլ հեղինակների բազմաթիվ հոդվածներ, որի շնորհիվ ժաղովրդական բժշկության մեջ բույսը այժմ լայն կիրառում է ստացել:


Ոսկե բեղի կազմության և ազդեցության գիտական ուսումնասիրություններ են կատարվում Պետերբուրգում և Նովոսիբիրսկում ու միակ բանը, որ ապացուցված է, այն է, որ բույսը թունավոր չէ: Նա իրոք պարունակում է մի շարք ակտիվ կենսաբանական նյութեր: Առաջին հերթին արագ բուժում է քերծվածքները, ոչ մեծ այրվածքները և կտրվածքները: Ցավոտ տեղը քսում են թարմ հյութը կամ վերքի վրա դնում են ճզմված տերևը:


Ավելի բարդ դեպքերի համար բույսը նախապես հատուկ մշակում են` ուժեղացնելով նրա ակտիվությունը: Դրա համար ցողունը և բեղերը կտրելուց անմիջապես հետո փաթաթում են պոլիէթիլենային տոպրակի մեջ և երկու շաբաթ դնում սառնարանի ներքևի մասում: 3-4 աստիճան զրոյից բարձր:

Պետք է ասել, որ կալիզեան հեռու է պանացեայից և նրա ազդեցությունը հիմնականում հիմնված է հիվանդի` բուժմանը հավատալու վրա, բայց մյուս կողմից իմունային համակարգի և ներզատիչ գեղձերի մի փոքր խթանումը, որը տալիս է ոսկե բեղը, իրոք օգտակար են բորբոքային տիպի մի շարք հիվանդությունների դեպքում:


Կարելի է օգտագործել և ցողունների թուրմը, դրանով ախտահանելով վերքերը, իսկ օստեոխոնդրոզի , ռևմատիզմի և իշիազի ժամանակ նրանով շփել ցավոտ մասերը:

Արտաքին օգտագործման լուծույթ պատրաստելու համար հարկավոր է վերցնել 12 հանգույցներով երկարություն ունեցող ոսկե բեղ և 0,5 լիտր օղու մեջ 10 օր պահել մութ տեղում: Այս հեղուկը օգտագործում են թրջոցների և շփումների դեպքում: Սակայն կալիզեայուվ բուժումը նույնպես ունի յուրահատկություններ և հակացուցումներ:

Չի կարելի սկսել կալիզեայով բուժումը առանց փորձված ֆիտոթերապևտի հետ խորհրդակցելու, քանի որ յուրաքանչյուր հիվանդության համար դեղի չափը և դեղը խմելու սխեման տարբեր է:

Մեծ դոզայով կամ չափից ավելի ժամանակաշրջանում դեղն ընդունելը կարող է վնասել ձայնային հանգույցները, փոխվել ձայնի տեմբրը, երբեմն նույնիսկ ձայնը: Իսկ վերականգնումը շատ դանդաղ է ընթանում:

Ոսկե բեղը հեշտ է աճեցնել բնակարանում: Այն բազմանում է “բեղերի”մասերով, սովորական կտրոններով: Ամենաբարենպաստ ժամանակաշրջանը` մարտ, ապրիլ ամիսներն են, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է կլոր տարին բազմացնել: Կտրոնները կարելի է թողնել ջրում արմատակալեն, հետո հողի մեջ տեղադրել, երբեմն անմիջապես հողի մեջ արմատակալում են:


Երիտասարդ բուրավետ կալիզիան ամեն տարի տեղափոխում են, իսկ մեծերը երկու- երեք տարին մեկ`գարնանը կամ աշնանը:


Այս բույսը սիրում է լույս, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթներ, հատկապես տաք երեկոներին: Այդ ժամանակ նրանք գունաթափվում են, ճլորում և բեղեր չեն առաջանում: Սակայն ստվերոտ տեղ տեղափոխելուց հետո արագ վերականգնվում են:
Հիվանդություններն ու վնասատուները. կարմիր սարդոստայնային տիզը և տրիպսները:

Բույսի վարակի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է ցողել սիստեմային ինսեկցիդով և 1-2 օր ծածկել պոլիէթիլային տոպրակով: Լավագույն պրոֆիլակտիկան ջրով ցողելն է , խոնավ օդի ամենօրյա ապահովումը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրիզանթեմ
Քրիզանթեմ

Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...

Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս
Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս

Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...

Ձմռանը ծաղկող բույսեր
Ձմռանը ծաղկող բույսեր

Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...

​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com
​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com

Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները...

Մանուշակ
Մանուշակ

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...

Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com
Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com

Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...

Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը
Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը

Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...

Սոճի
Սոճի

Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...

Սետկրեասեա (Setcreasea)
Սետկրեասեա (Setcreasea)

Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...

Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)
Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...

Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)
Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)

Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...

Պենտաս (Pentas)
Պենտաս (Pentas)

Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...

Անանաս
Անանաս

Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ